Անուշ Ալավերդյան
Հեղինակ

Անուշ Ալավերդյան

«Լուռ Աղաղակ» գրքի հեղինակ

Ես բանաստեղծ չեմ

Ես բանաստեղծ չեմ, Թեպետ ստեղծվում են բաներ հանգավոր... Ես բանաստեղծ չեմ, Հյուսվում են սակայն մտքեր թևավոր... Չէ՜, բանաստեղծ չեմ, Թեպետ ծնվում են տողեր չափածո, Ես բանաստեղծ չեմ, Սակայն կարծես թե ունեմ ընթերցող.... Բանաստեղծ չեմ ես, Բայց հասկանում եմ այն բանաստեղծին, Ով պնդում է, թե մուսան վար իջավ գրելու պահին... Ու հավատում եմ, թե ինչպես մի ուժ անտեսանելի Զորություն տվեց ու անթև ճախրանք Մտքին ու գրչին..... Ես բանաստեղծ չեմ, Գուցե ոչինչ եմ բանաստեղծի մոտ, Բայց երբ երկնքից մտքեր են իջնում, Ես պիտի շարեմ հավատիս կամոք.... — Ա. Ալավերդյան

Նոր գիրք

Լուռ
Աղաղակ

Անուշ Ալավերդյանի բանաստեղծությունների ժողովածու

Գրքի շնորհանդեսը՝ Հունիսի 13

Հրավեր

Սիրով հրավիրում եմ Ձեզ՝ մասնակցելու իմ «Լուռ Աղաղակ» գրքի շնորհանդեսին:

Գրքի շնորհանդես

13 հունիսի (շաբաթ) 13:00

T5 բազմաֆունկցիոնալ կենտրոնի ձեմապրահ Երևան, Տիգրան Մեծի 16/12

Ուրախ կլինեմ, եթե այդ օրը լինեք իմ կողքին և կիսեք ինձ հետ այս հիշարժան պահերը։
Կազմակերպչական հարցերով պայմանավորված՝ խնդրում ենք հաստատել Ձեր ներկայությունը մինչև հունիսի 11-ը (հինգշաբթի)։

Հարգանքով՝ Անուշ Ալավերդյան

Էջերից

Բանաստեղծություններ

Միտքս հանկարծ բան թելադրեց, Ու ես իսկույն անցա գործի․

Խորհրդավոր հյուրերս

Կարդալ ամբողջը →

Թե ինչպես եղավ, ինչպես պատահեց, Գետնին երկու զարդ հանկարծ հայտնվեց.

Անձրևից հետո

Կարդալ ամբողջը →

Աշնան պերճաշուք վրձնի շոյանքից Գայթակղվեց, շիկնեց այգու տանձենին…

Վրձնապտույտ

Կարդալ ամբողջը →